ԱՄՆ-ում մրցավազքի մասնակիցն ուղիղ եթերում հարվածել է լրագրող Ալեքս Բոզարջյանին և պատժվել դրա համար (տեսանյութ)
ԱՄՆ-ում անցկացվող բարեգործական մրցավազքը լուսաբանելիս WSAW-TV հեռուստաալիքի լրագրող Ալեքս Բոզարջյանն անսպասելի հարված է ստացել վազորդներից մեկի կողմից և շփոթվելով՝ մի քանի վայրկյան ընդհատել է խոսքը:
Ինչպես տեղեկացնում է CBS-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ Սավաննա քաղաքում անցկացվող միջացառման ժամանակ: Երբ լրագրողուհին ուղիղ եթերում ներկայացնելիս է եղել միջոցառումը, հետևից նրան մոտեցող վազորդներից մեկն իր կողքով անցնելիս ուժեղ հարված է հասցրել վերջինիս հետույքին: Մի քանի վայրկյան շփոթված մնալուց հետո Բոզարջյանը շարունակել է ելույթը:
Լրագրողուհին այնուհետև հայտարարել է, որ ոչ մի կին չպետք է համակերպվի նման վերաբերմունքի հետ ո՛չ աշխատավայրում, ո՛չ մեկ այլ վայրում:
Նա բողոք է ներկայացրել ոստիկանություն, որի արդյունքում անթույլատրելի արարքի հեղինակ Թոմի Քելեվեյին արգելել են հետագայում մասնակցել Սավաննայում անցկացվող մարզական միջոցառումներին:
Բացի այդ, հեռուստաալիքը նույնպես «անթույլատրելի» է անվանել տղամարդու արարքը:
A reporter is sharing her story after she says she was assaulted during a live TV report. @WSAVAlexB was covering a fun run for her station when a man moved behind her and appeared to slap her on the backside.
— CBS This Morning (@CBSThisMorning) December 10, 2019
She joins us now only on @CBSThisMorning. pic.twitter.com/GX9FgPLanK


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից