Նշվել են 2020 թվականին ճամփորդության ամենալավ վայրերը
Զբոսաշրջային Travel and Leisure պորտալը կազմել է այն վայրերի ցուցակը, որոնք արժե այցելել 2020 թվականին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Դրանում ընդգրկվել է 50 ուղղություն։ Առաջին տեղը փորձագետները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբային։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Մենելիկի պալատ, որը երկար տարիներ եղել է կայսրերի նստավայր, եւ որտեղ այսօր գտնվում է վարչապետ Աբիա Ահմեդ Ալիի գրասենյակը։ Կարելի է այցելել նաեւ Ժամանակակից արվեստի կենտրոն, որը կոչված է եթովպացի նկարիչ Զոմի անունով։ Ներկայացված են ժամանակակից աֆրիկյան արվեստի նմուշներ եւ էկոլոգիայի թեմայով նախագծեր։ Տեղեկացվում է, որ քաղաքի օդանավակայանը երեք անգամ մեծացրել է թողունակությունը։
Երկրորդ տեղում Պերուի հին քաղաք Արեկիպան է։ Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ապրելու հյուրատանը Սուրբ Ավգուստինի եկեղեցու կողքին, որը հայտնի է բարոկկո ոճի իր փորագիր ճարտարապետությամբ։
Երրորդ տեղը Աշվիլ քաղաքինն է (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), որտեղ ապրում են փողոցային նկարիչներն ու երաժիշտները։ Սեպտեմբերին այստեղ տեղի է ունենում ստեղծագործական խոհարարական փառատոն՝ «Չաու-չաու», վարպետաց դասերով, յոգայի պարապմունքներով եւ կենդանի երաժշտության համերգներով։
Առաջին տասնյակում են նաեւ Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիսային Ստորին Կալիֆոռնիա նահանգը, Բարբադոսը, Պեկինը, Հավայները, Բոթսվանան եւ Բոստոնը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան