Twitter-ը հրապարակել է տարվա ամենաքննարկված թեմաները
Twitter սոցիալական ցանցն իր բլոգում ամփոփել է տարվա արդյունքները և ներկայացրել 2019-ի ամենաքննարկված թեմաները:
Ամենաքննարկված նորությունների ցանկը գլխավորել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, որը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Այդ ժամանակ տաճարը կորցրեց սայրաձողը, հասցվեց մեծ վնաս:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ռեյվայի դարաշրջանի սկիզբը» հեշթեգը, որը նվիրված էր մայիսի 1-ին Ճապոնիայում կայսեր փոփոխությանը:
Եռյակը եզրափակում է Վենեսուելան, որտեղ հունվարին զանգվածային ցույցեր էին սկսվել, իսկ ընդդիմադիր Խուան Գուաիդոն իրեն հռչակեց երկրի ժամանակավոր ղեկավար:
Տասնյակում տեղ են գտել նաև Brexit-ը, վերջին մի քանի տասնամյակում Ճապոնիայում ամենաուժեղ «Հագիբիս» թայֆունը, Ամազոնի անտառների հրդեհները, Հոնկոնգի բողոքի ակցիաները, կլիմայական բողոքի ակցիաները, նորզելանդական Քրայսթչերչում տեղի ունեցած ահաբեկչությունը և ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական բանավեճերը:
2019 թվականի ամենաքննարկված անձինք են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրան նախորդած նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Տասնյակում են հայտնվել նաև ամերիկացի քաղաքական գործիչ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածուներ Բեռնի Սանդերսը և Ջո Բայդենը, նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
2019 թվականի ամենաքննարկված սերիալը եղել է «Գահերի խաղը», երկրորդ տեղում է ամերիկյան «Շատ տարօրինակ բաներ» հեռուստասերիալը, երրորդում՝ «Սիմփսոնները» սերիալը:
Սոցցանցի օգտատերերը քննարկել են նաև ամերիկացի դերասաններ Թոմ Հոլանդին, Քրիս Էվանսին և Զենդայային, իսկ ամենաքննարկված երաժիշտներն են կորեական BTS խումբը, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն և ռեփեր Դրեյքը:
Սոցիալական ցանցն առանձնացրել է այն հաղորդագրությունը, որով ամենաշատն են կիսվել: Ամենահայտնի լուսանկարը դարձել է հավկիթի լուսանկարը, որը հունվարին Instagram-ում համաշխարհային ռեկորդ սահմանեց հավանումների թվով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ