Հունաստանը երկու նամակ է ուղարկել ՄԱԿ ծովային սահմանի մասին Թուրքիայի եւ Լիբիայի համաձայնագրի առիթով
Հունաստանը երկու նամակ է ուղարկել ՄԱԿ՝ բացատրելով իր առարկություններն ընդդեմ ծովային սահմանի մասին Թուրքիայի եւ Լիբիայի համաձայնագրի եւ խնդրելով դիտարկել այս հարցը Անվտանգության խորհրդում, տեղեկացնում է AP-ը։
Երկրի արտաքին գործերի նախարարը նաեւ հանդիպում է հրավիրել Աթենքում, որպեսզի տեղեկացնի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին։ Անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած համաձայնագիրը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում, հատկապես գազի եւ նավթի հետախուզման նպատակով հորատումների առնչությամբ։
Համաձայնագիրը Թուրքիային եւ Լիբիային հասանելիություն է ապահովում դեպի տնտեսական գոտի Միջերկրական ծովով՝ չնայած Հունաստանի, Եգիպտոսի եւ Կիպրոսի առարկություններին։ Բոլոր երեք երկրները գործարքը համարում են միջազգային իրավունքին հակասող։ Հունաստանը անցած շաբաթ հետ է ուղարկել Լիբիայի դեսպանին այս համաձայնագրի հետ կապված։
Կառավարության ներկայացուցիչ Սթելիոս Փեթսասը հայտարարել է, որ Հունաստանը մի նամակ ուղարկել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ մի նամակ էլ ՄԱԿ ԱԽ ղեկավարին՝ ներկայացնելով Հունաստանի դիրքորոշումը։ Նա ասել է, որ նամակներում նշվում է, որ համաձայնագիրը «կնքվել է անբարեխիղճ եւ խախտում է ծովային իրավունքը, քանի որ Թուրքիայի եւ Լիբիայի ծովային գոտիները հարեւան չեն, եւ չկա համատեղ ծովային սահման երկու երկրների միջեւ»։
Նամակներում նաեւ նշվում է, որ գործարքը «հաշվի չի առնում հունական կղզիները» եւ նրանց իրավունքը մայրցամաքային շելֆի եւ բացառիկ տնտեսական գոտու հանդեպ։ Փեթսասի խոսքով՝ համաձայնագիրը նաեւ չի վավերացրել Լիբիայի խորհրդարանի կողմից, ինչն այն «անվավեր է դարձնում, որը չի կարող ազդել Հունաստանի ինքնիշխան իրավունքների վրա»։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան