Ուկրաինացուն դատապարտել են 5 տարի ազատազրկման՝ հավի նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկի քաղաքային շրջանի դատարանը տղամարդուն 5 տարվա ազատազրկման է դատապարտել հավի «դաժան սպանության» համար, ասվում է դատարանի վճռում, հայտնում է korrespondent.net կայքը:
Նշվում է, որ Պերեշչեպինո քաղաքում տղամարդը հատուկ դաժանությամբ երեխայի աչքի առաջ սպանել է թռչնին, իսկ սպանության տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցում:
Տղամարդը հավին վերցրել է և ապակե շշով սկսել է հարվածել: Դրանից հետո գցել է հատակին ու ոտքով հարվածներ հասցրել, այնուհետև կրկին վերցրել ու թևերից բռնելով` ֆիզիկական ցավ պատճառել, ինչից թռչունը սկսել է բարձր բղավել: Վերջինս կենդանուն երեք անգամ նորից գցել է գետնին, ինչի հետևանքով հավը սատկել է:
Տղամարդուն դատել են երեխայի կամ անչափահասի ներկայությամբ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նրան նշանակվել է 5 տարվա ազատազրկում, բայց ազատվել է պատիժը կրելուց՝ մեկ տարի փորձնական ժամկետով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից