Վաշինգտոնում կբացվի աշխարհում առաջին այլընտրանքային «գերեզմանատունը», որտեղ դիերն օրգանիկ պարարտանյութի կվերածվեն (լուսանկարներ)
2021թ. Վաշինգտոնում կբացվի աշխարհում իր տեսակի մեջ առաջին գերեզմանատունը, որտեղ դիերը հատուկ մշակման արդյունքում կվերածվեն օրգանիկ պարարտանյութի:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ինքնատիպ գաղափարի հեղինակների կարծիքով՝ սա բնական այլընտրանք է ավանդական հուղարկավորությանն ու դիակիզմանը:
Oslon Kundig դիզայներական ընկերությունն արդեն հրապարակել է կառույցի թվային լուսանկարները՝ հնարավորություն տալով մոտավոր պատկերացում կազմել դրա վերաբերյալ:
Ինչ վերաբերում է դին պարարտանյութի վերածելու գործընթացին, ապա նշվում է, որ հանգուցյալի մարմինը փաթաթվելու է շնչող սավանով ու դրվելու փայտի մնացորդներով, խոտով և առվույտով լի կապսուլի մեջ: Այնուհետև 4-7 շաբաթվա ընթացքում խոնավության և ջերմաստիճանի կառավարմամբ կապսուլը գազով կհագեցվի, ինչն էլ հնարավորություն կտա մանրէներին քայքայել մնացորդները:
Ի վերջո, կստեղծվի 1-1,3 կգ քաշով պարարտանյութ, որը հանգուցյալի հարազատները կկարողանան տուն տանել կամ էլ նվիրաբերել կանաչապատ նոր տարածքների ստեղծմամբ զբաղվող հիմնադրամներին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից