Գիտնականները բացատրել են հարբած տղամարդու գլխավոր պարադոքսը
Ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող տղամարդը հակված է կարծելու, որ իր անձը էապես փոխվում է, սակայն շրջապատի մարդիկ տարբերություն գրեթե չեն նկատում: Սա պարզել են Կոլումբիայում գտնվող Միսուրիի համալսարանի ամերիկացի հոգեբանները՝ 156 կամավորների մասնակցությամբ փորձեր կատարելուց հետո: Հոդվածը հրապարակվել է Association for Psychological Science ամսագրում:
Հետազոտության նախնական փուլում գիտնականները մասնակիցների շրջանում հարցում են անցկացրել: Պատասխանողները հարցաթերթերում նշել են, թե որքան հաճախ են սպիրտային խմիչք օգտագործում եւ ինչպես է այն ազդում իրենց անձի եւ վարքի վրա: Դրանից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը մի քանի ծանոթների հետ լաբորատորիա է եկել, որտեղ արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստ է անցել:
Փորձի ընթացքում փորձարկվողների մի մասը (ստուգիչ խումբ) 15 րոպե շարունակ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ է խմել, իսկ մյուսը (փորձարկվող խումբը)՝ օղի կամ կոկտեյլներ: Գիտնականները հետեւել են, որպեսզի փորձարկվող խմբի մասնակիցների արյան մեջ էթանոլի ծավալային խտությունը 0,09 տոկոսից չանցնի: Դրանից հետո կամավորները տարբեր թեմաներ են քննարկել եւ գլուխկոտրուկներ լուծել: Սա նրանց եւ իրենց ծանոթներին թույլ է տվել գնահատել, թե նրանց վարքը որքան ուժեղ է փոխվել սպիրտային խմիչք օգտագործելուց հետո:
Փորձարկվողները հոգեբաններին հայտնել են, որ իրենց մոտ նվազել է սեփական գործողությունների համար հաշին տալու ընդունակությունը, նոր փորձ ձեռք բերելու ձգտումը, դրանից բացի՝ իրենք քիչ զիջող են դարձել: Միեւնույն ժամանակ մեծացել է էքստրավերսիայի մակարդակը եւ լավացել է էմոցիոնալ կայունությունը: Սակայն նրանց ծանոթները հայտարարել են, որ նկատելի է եղել միայն մարդամոտության մեծացումը:
Գիտնականներն այս պարադոքսը պատճառաբանում են նրանով, որ գոյություն ունի տարբերություն մարդու սպասումների՝ թե ալկոհոլի պատճառով նրա վարքն ինչպես կփոխվի եւ սպիրտային խմիչքի իրական ազդեցության միջեւ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի