Գերիների փոխանակում տեղի կունենա դեկտեմբերի 24-ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովից հետո հայտնել է, որ գերիների՝ «բոլորին` բոլորի դիմաց» ֆորմատով փոխանակումը կսկսվի դեկտեմբերի 24-ին, գրում է РЕН ТВ-ն:
Ընդ որում, նա հստակեցրել է, որ փոխանակումը տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 31-ը:
Նշենք, որ «բոլորին՝ բոլորի դիմաց» ֆորմատով գերիների փոխանակման պայմանավորվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդիների միջև ձեռք էր բերվել Փարիզում անցկացված «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ:
Բանակցությունների արդյունքում կողմերը նաև համաձայնեցրել են 2020-ի մարտի վերջին Դոնբասի երեք նոր կետերում ուժերի տարանջատումը: Բացի դա, «նորմանդական քառյակի» առաջնորդները նաև հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրությունը «Շտայնմայերի բանաձևով» փոփոխելու օգտին:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Դոնբասում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի գործակցության մասին:
Հիշեցնենք, որ Դոնբասի և Լուգանսկի շրջանները գտնվում են Մոսկվայի աջակցությամբ գործող ռուս անջատականների հսկողության տակ:
«Շտայնմայերի բանաձևի» տեքստը որոշում Է Լուգանսկի և Դոնեցկի մարզերի առանձին տարածաշրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ ուկրաինական օրենքի ուժի մեջ մտնելու կարգը: Փաստաթղթի համաձայն, այն պետք Է ուժի մեջ մտնի արտահերթ տեղական ընտրություններում քվեարկության օրը, որոնք պետք Է անցկացվեն Ուկրաինայի Սահմանադրությանը և ուկրաինական օրենսդրությանը համապատասխան:
Ըստ առաջարկվող բանաձևի՝ ընտրությունները երկու անջատական տարածքներում պետք է վերահսկվեն ԵԱՀԿ-ի կողմից, դա համաձայնության պարտադիր պահանջն է:


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից