«Միսս Տիեզերք» մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել և սխալ է նշել «Ազգային հագուստ» անվանակարգում հաղթող մասնակցի երկիրը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Երեկոյի ընթացքում նա նշել է, թե «Միսս Ֆիլիպիններն» է դարձել «Ազգային հագուստ» անվանակարգի հաղթող, այնինչ լավագույնն է ճանաչվել Մալայզիայի ներկայացուցչի հագուստը:
Արդյունքում Մալայզիան ներկայացնող գեղեցկուհին` Շվետա Սեխոնը, հաղորդավարից վերցրել է բարձրախոսը և հայտարարել, որ նա Մալայզիայից է, ոչ թե Ֆիլիպիններից:
Իսկ 62-ամյա հաղորդավարը, խոսքին հումորային երանգ հաղորդելով, անմիջապես մեղքը գցել է հեռահուշարարի անսարքության վրա:
Հիշեցնենք, որ 2015 թվականին հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում հաղթող էր ճանաչվել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտերեշ Արևալոն, ում գլխին բաղձալի թագը դրել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Պաուլինա Վեգան։ Սակայն րոպեներ անց Հարվին հայտնել էր, որ սխալմունք է տեղի ունեցել, և իրական հաղթողի անունը չի ասվել։ Այս ամենի արդյունքում թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախին, որը ճանաչվել է «Միսս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան