Անդրեյ Մալախովը լքում է սկանդալային «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը
Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կլքի «StarHit» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, հայտնում է «Teleprogramma»-ն։

Անդրեյի խոսքով՝ ամսագիրն իր կարիերայում կարեւոր ուղենիշ է դարձել, սակայն վերջին ժամակներում չափազանց շատ ուժ ու ժամանակ է խլում։ Իր հրաժեշտի խոսքում շոումենը հիշել է՝ ինչպես է ամեն ինչ սկսվել եւ ինչպես է իր «երեխային» տեսել ճանապարհի սկզբում։
«12 տարի առաջ թողարկվեց մեր ամսագրի առաջին համարը «Զեֆիր» ենթադրյալ անվամբ՝ որպես ինչ-որ եթերային, թեթեւ եւ բոլորին ծանոթ մի բան (հետագայում մենք, իհարկե, որոշեցինք, որ StarHit ավելի վառ է հնչում)։ «StarHit» ապրանքանիշը մեծացել է, Մոսկվայում համանուն սրճարան է բացվել, մենք ունեցանք մեր կայքը, որը շուտով բավական հայտնի դարձավ»,- հայտնել է Անդրեյը։

Հայտնի հաղորդավարը նշել է, որ այսօր տեղեկատվության մատուցման արագության պայմաններում համացանցն առաջ է անցնում տպագիր արտադրանքից։ Ընդ որում, ինչպես նա նշել է, օրը նախկինի նման 24 ժամ ունի։ «Իմ հնարավորությունները սպառված են»,- ասել է Անդրեյ Մալախովը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ