Կիեւում բողոքողները վրան են խփել Զելենսկու գրասենյակի առջեւ
«Հսկողություն Բանկովոյ փողոցում» ակցիայի մասնակիցները Կիեւում, նորմանդական գագաթաժողովին ընդառաջ, վրան են խփել Ուկրաինայի նախագահի գրասենյակի առջեւ, տեղեկացնում է «Ստրանա ua»-ն։
Նախագահի գրասենյակի մոտ մնացել է 350 մարդ, թեեւ ակցիայի սկզբում հավաքվել էր 2000-ից ոչ պակաս։ Մնացածները վրաններ են խփել գրասենյակի առջեւ, որտեղ բաժանվում են թխվածքներ եւ թեյ, տեղադրվել են բեմահարթակներ, որտեղից ելույթ են ունենում երաժշտական կոլեկտիվներ։
Բողոքողների մոտ հայտնվելու համար պետք է անցնել ուժայինների արգելապատնեշով, որոնք մտնող ակտիվի զտում են իրականացնում։
Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունում ասել են, որ իրավապահները հսկելու են իրավակարգը մինչեւ ակցիայի ավարտը, ինչպես նաեւ մասնակիցներին կոչ են արել պահպանել գործող օրենսդրության նորմերը։
«Ակցիան Ուկրաինայի նախագահի գրասենյակի առջեւ շարունակվում է։ Ներկայում այնտեղ մոտ հազար մարդ կա։ Իրավապահները շարունակում են հետեւել կարգին եւ կոչ են անում կազմակերպիչներին ու մասնակիցներին պահպանել լռություն եւ սահմանված իրավակարգը»,- ասվում է ոստիկանության հրապարակած հաղորդագրությունում։
Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունենալու «նորմանդական ձեւաչափի» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա եւ ՌԴ) երկրների ղեկավարների հանդիպումը Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից