Նյույորքցին կերել է 120 000 դոլարով վաճառված ինստալյացիայի բանանը
Մայամիում մեկնարկած Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված սովորական բանանը, որը վաճառվել էր 120 000 դոլարով և դրանով իսկ մեծ աղմուկ հանել, արդեն կերել են:
Ինչպես հայտնում է theguardian.com-ը, ուշագրավ ինստալիացիայի հեղինակ Մաուրիցիո Կատելանը պատմել է, որ բանանը կերել է նյույորքցի արվեստագետ Դևիդ Դատունան՝ պատճառաբանելով, որ քաղցած է:
Ինչ վերաբերում է նմուշի գնորդին, որն աստղաբաշխական գումար էր վճարել պատին ամրացված մրգի համար, ապա նրան տրվել է համապատասխան սերտիֆիկատ, համաձայն որի՝ նա ամեն անգամ կարող է բանանը փոխարինել նորով:
Հատկանշական է, որ երբ Դևիդ Դատունա կերել է բանանը, դրանից հետո, պատին նոր բանան է ամրացվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, տվյալ աշխատանքի հեղինակն այս ինստալիացիայի շուրջ մտածել է մեկ տարի, սակայն դրա իմաստը չի բացատրել:
Հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում Կատելանը սենյակում բանանին է նայել, որպեսզի ներշնչանք գտնի:
Հատկանշական է, որ «բանանային արվեստի» առաջին նմուշը վաճառվել է ֆրանսիական Galerie Perrotin ժամանակակից արվեստի պատկերասրահում:
Ի դեպ, սա Մաուրիցիո Կատելանի առաջին արտասովոր աշխատանքը չէ. իտալացին 18 կարատանոց ոսկուց պատրաստված հայտնի զուգարանի հեղինակն է նաև:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան