Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է
2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ որոշել է հռչակել դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվությունը փառաբանելու եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime): Օրն ընտրվել է այն կապակցությամբ, որ այդ օրը 1948 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատիժ սահմանելու մասին կոնվենցիան:
Բանաձեւն ընդունվել է 69-րդ համագումարի 103-րդ պլենարային նիստի ժամանակ կոնսենսուսի հիման վրա. այն հաստատել են Ասամբելայի 80 անդամ երկրներ: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելման մասին դրույթներից, որոնք ընդունվել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ համագումարի ժամանակ: Ներկայիս բանաձեւն ուղղված է Հայաստանի ջանքերի ամբողջացմանը, որոնք միտված են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում միջազգային գործունեության խթանմանն ու կոնսոլիդացիային:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ