Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026 ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026 Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026 Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը Ծայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Կեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Կառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգում

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիքԱրուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYTԻ՞նչ կտա զբոսաշրջության նոր կարգավորումը մարզերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծերՀանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունըԱրարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել
Աշխարհ

Պակիստանում պարզել են 600-ից ավելի աղջիկների ինքնությունը, որոնց վաճառել են չինացի փեսացուներին

Պակիստանում կարողացել են պարզել 629 աղջիկների ինքնությունը, որոնց 2018 թվականից մինչեւ 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակաշրջանում տարել են Չինաստան՝ ամուսնանալու չինացի փեսացուների հետ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Սահմանային հսկողության տվյալների պակիստանյան բազայում պահպանվել են տեղափոխված անձանց նույնականացման համարները, չինացի ամուսինների անունները եւ ամուսնությունների կնքման ամսաթվերը: Մայիսին Պակիստանում մի քանի տասնյակ չինացիներ ու պակիստանցիներ են ձերբակալել նման ամուսնությունների կազմակերպման կասկածանքով:

Սկզբում հարսնացուների առեւտրի հետաքննությունն ակտիվորեն էր ընթանում, բայց այնուհետեւ, պակիստանցի պաշտոնյաների ճնշման ներքո այն դանդաղել է, գրում է AP-ն: Աղբյուրները, որոնք ծանոթ են հետաքննությանը, նշում են Պակիստանի կառավարության կողմից գործադրվող լուրջ ճնշման մասին, որը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում բարդացումներ չի ցանկանում: Պատճառն, ամենից առաջ, տնտեսական է:

Պակիստանից քրիստոնյա ակտիվիստ Սալիմ Իքբալը, որն օգնում է տուն վերադարձնել ստիպողաբար ամուսնացած կանանց, պնդում է, որ Չինաստանի եւ Պակիստանի իշխանությունները չեն փորձում գտնել ու վերադարձնել վաճառված աղջիկներին: Նրա խոսքով՝ հաջողվել է Պակիստան վերադարձնել նրանցից ընդամենը 50-ին:

Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատմել է, որ բոլոր աղջիկները վաճառվել են իրենց իսկ ընտանիքների կողմից: Առավել հաճախ մարդկանց առեւտրի զոհեր են դառնում Պակիստանի փոքրաթիվ ու աղքատության ճիրաններում հայտնված քրիստոնեական համայնքի աղջիկները: Իսլամական հանրապետության բազմաթիվ քրիստոնեական ընտանիքներ չինացի փեսացուի հետ ամուսնության մեջ վաստակելու կամ իրենց նյութական դրությունը բարելավելու շանս են տեսնում: Կանանց վաճառքի եւ առեւանգման հետ կապված իրադրությունը շարունակում է բարդանալ Չինաստանում սուր գենդերային դիսբալանսի ֆոնին այն բանի պատճառով, որ այս երկրի կառավարությունը երկար տարիներ «մեկ երեխայի» քաղաքականություն էր վարում՝ սահմանափակելով ծնելիությունը:

Չինական ընտանիքները նախընտրում էին ունեալ տղա երեխաներ, ինչը հանգեցնում էր մեծաթիվ աբորտների: Եթե աղջիկներին հաջողվում էր, այնուամենայնիվ, ծնվել, ապա նրանցից շատերին պարզապես չէին գրանցում: Ժամանակի հետ տղամարդկանց ու կանանց միջեւ քանակական տարբերությունը մեծացել է: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, այսօր Չինաստանում ապրում է ավելի քան 1 մլրդ 404 մլն մարդ, նրանցից տղամարդիկ մոտավորապես 34 միլիոնով ավելի են, քան կանայք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: