«Բաց եմ թողնում». երգչուհի Փինքը սափրել է գլուխը՝ ազատվելով վարսերից
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Փինքը ազատվել է վարսերից: Աստղն իր նոր սանրվածքի լուսանկարը տեղադրել է Instagram-ում։
Լուսանկարում 40-ամյա Փինքը գլխիկոր նստած` ձեռքում պահում է վարսերը։
«Բաց եմ թողնում»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։
Երգչուհու գրառումն արժանացել է արդեն ավելի քան 726 հազար հավանումի:
Նշենք, որ Փինքն առաջին անգամ չէ, որ սափրում է գլուխը․ 2017 թվականին երգչուհին թողարկել էր իր What About Us՝ քաղաքական ենթատեքստով երգի տեսահոլովակը, որում տեսանյութի մասնակիցներից մեկը սափրել էր աստղի գլուխը։
Նշենք, որ Փինքն նոյեբերի 19-ին ավարտել է իր Beautiful Trauma համերգային շրջագայությունը, որը մեկնարկել էր Արիզոնա նահանգում՝ 2018 թվականի մարտին և ավարտվել Տեխասում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ