Ռոման Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրության, Խաշմանյանի եւ «Սոչիի» մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ, ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրության, ազգային թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ «Սոչիի» ակումբային գործերի մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ նախագահի ընտրությունում առաջադրվել են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը, «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանը։
Առաջիկա ընտրությունների մասին
Այդքան կարեւոր չէ, թե ով կլինի ֆեդերացիայի նախագահը, կարեւորն այն է, թե ընտրությունից հետո ինչպես կզարգանա մեր ֆուտբոլը, ինչքանով կառաջադիմեն մեր ակումբներն ու հավաքականը։

«Հասկանալ եւ ներել»
Վերջին օրերին մենք ականատես եղանք փոխադարձ մեղադրանքների։ Հավանաբար, ծանր է վերահսկել հույզերը 1։9 հաշվով պարտությունից հետո։ Կարելի է հասկանալ եւ Աբրահամ Խաշմանյանին, եւ ֆուտբոլիստներին։ Բայց սա պետք է չշարունակվի։
Բոլոր կողմերը պետք է իրավիճակին վերաբերվեն փոխըմբռնումով, հնարավոր է, ներողություն խնդրեն միմյանցից, քանի որ մենք այդքան էլ շատ ֆուտբոլիստներ եւ մարզիչներ չունենք, որ այս պատճառներով նրանց կորցնենք։
Ակումբային գործեր
«Սոչիում» հիմա ծանր վիճակ է։ Տեղափոխվեց մեր հանդիպումը, քանի որ 10 խաղացող վատառողջ է՝ անգինա, մի քանիսն էլ վնասվածքներ ունեն։ «Ռուբինի» դեմ խաղը ցույց կտա, թե ինչպես կարող ենք դուրս գալ ծանր վիճակից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...