«Իմ ընտանիքի անդամներն ասում էին, որ դերասանուհու մասնագիտությամբ անգամ մի կոպեկ չեմ կարողանա աշխատել». Ջենիֆեր Էնիսթոն (լուսանկար)
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը People ամսագրի հետ զրույցում հայտնել է, որ իր ընտանիքի անդամները հավատացած էին, որ նա դերասանուհու մասնագիտությամբ երբեք չի կարողանա գումար աշխատել:
50-ամյա Էնիսթոնի խոսքով՝ նա 20 տարեկան էր, երբ սկսեց գիտակցել իր ընտանիքի հետ անառողջ հարաբերությունների փաստը:
Դերասանուհու խոսքով՝ 20 տարեկանում առանց վախենալու իր կարծիքն ընտանիքի անդամներին հայտնելը և նրանց առերեսվելը սկսել է լավ անդրադառնալ իր անձնական, ինչպես նաև մասնագիտական կյանքի վրա:
«Ստացա «Ընկերները» ֆիլմի առաջարկը, իսկ իմ ընտանիքի անդամներն ասում էին. «անգամ մի կոպեկ չես կարողանա աշխատել»»,- ինչին ի պատասխան դերասանուհին ծիծաղել և վստահեցրել է, որ «կաշխատի, այն էլ՝ երկուսը»:
2018 թվականին Elle ամսագրին տված հարցազրույցում Էնիսթոնը, խոսելով մոր՝ մոդել Նենսի Դոուի մասին, հայտնել է, որ իր պատանեկության տարիներին մայրը, թեև ոչ դիտավորյալ, սակայն նպաստել է իր անինքնավստահության ձևավորմանը:
«Մայրս աննրբանկատ էր կարևոր հարցերում»,- հայտնել էր դերասանուհին՝ նշելով, որ դրա պատճառը, գուցե, ֆինանսական խնդիրներն ու հոր հետ անառողջ հարաբերություններն էին:
«80-ականներին միայնակ մայր լինելը, անշուշտ, սարսափելի էր»,- հավելել է դերասանուհին:



















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ