Սինգապուրում ցանկանում են հետիոտնին հետ վարժեցնել քայլելիս գաջեթներին նայելուց
Սինգապուրի կառավարությունը պատրաստել է հետիոտի «բարեվարքության օրենսգիրք», որը, մասնավորապես, կոչված է մարդկանց հետ վարժեցնելուն պոտենցիալ վտանգավոր՝ քայլելիս գաջեթներին նայելու սովորությունից: Փաստաթուղթը, որը չորեքշաբթի ուղարկվել է խորհրդարան, առայժմ խորհրդապահական բնույթ ունի, սակայն մի քանի պատգամավորներ չեն բացառում, որ «օրենսգրքում» պարունակվող մի շարք հանձնարարականներ պարտադիր պահանջ կդառնան, որոնց չհետեւելը կպատժվի տուգանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Օրենսգրքի» գլխավոր դրույթներից մեկը վերաբերում է, այսպես կոչված, ցրված քայլքին: Հետիոտնի վարքագծի կանոնների հեղինակներն այս տերմինի ներքո նախատեսում են նրանց տարված լինելը գաջեթներով, որոնց որոշ մարդիկ շարունակում են նայել նույնիսկ քայլելիս, այդ թվում՝ ճանապարհը հատելիս: CAN հեռուստաալիքը նշել է, որ փորձագետներն առայժմ հակված են ցրված հետիոտնի վրա ներգործել կրթական ծրագրերով: Սակայն չի բացառվում նաեւ այնպիսի երկրների փորձի օգտագործման հնարավորությունը, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Ֆիլիպինները, որտեղ փողոցում անուշադրության պատճառով կարող են տուգանել:
«Բարեվարքության օրենսգրքում» նաեւ սահմանվում է փողոցների որոշակի կողմով հետիոտնի շարժման կարգը: Քանի որ Սինգապուրում, ինչպես բրիտանական նախկին գաղութների մեծ մասում, գործում է ձախակողմյան երթեւեկությունը, ապա հետիոտնը պետք է քայլի ձախ կողմով: Իշխանությունները միաժամանակ առաջարկել են փոփոխություններ կատարել նաեւ անհատական տրանսպորտային միջոցների վերաբերյալ դրույթներում, օրինակ՝ էլեկտրական սկուտերների եւ հեծանիվների: Դրանցով տեղաշարժվելիս կտրականապես արգելվում է օգտվել բջջային հեռախոսից, իսկ նման փոխադրամիջոց ձեռք բերելիս ստիպված են ճանապարհային երթեւեկության կանոնների տեսական քննություն հանձնել:
Քաղաք-պետությունում վերջին տարիներին կտրուկ մեծացել է էլեկտրասկուտերների եւ դրանց հետ կապված ճանապարհային պատահարների թիվը, ինչպես նաեւ վնասվածքներ ստանալու դեպքերը: Արդյունքում իշխանությունները նոյեմբերի 5-ից փաստացի ամբողջությամբ արգելել են դրանց օգտագործում հեծանվաուղիներից դուրս, որն այստեղ կազմում է 440 կմ: Խախտողներին մինչեւ տարվա վերջ միայն կզգուշացնեն այդ մասին, բայց հունվարի 1-ից նրանց կտուգանեն 1,8 հազար դոլարով եւ անգամ մինչեւ 3 ամսով կբանտարկեն:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան