ԵՄ-ն խոստացել է ԱՄՆ-ի հետ առեւտրային վեճում սատարել Ֆրանսիային
Եվրոպական միությունը իր հնարավորությունները բաց է պահում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնացել է 100 տոկոս տուրքեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա, թեեւ բանակցություններն ու Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելը նրա նախընտրած տարբերակն են, հայտնում է Reuter-ը։
Վաշինգտոնը երկուշաբթի հայտարարել էր, որ կարող է 2,4 մլրդ դոլարի տուրքեր սահմանել ֆրանսիական պայուսակների, պանրի, շամպայնի եւ այլ սննդամթերքների վրա՝ այն բանից հետո, երբ եզրակացրել է, որ թվային ծառայությունների համար ֆրանսիական հարկերը կարող են վնաս պատճառել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին։
Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Ֆիլ Հոգանը չորեքշաբթի օրը հանդիպել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերի հետ, որպեսզի քննակի այս հարցը։
Լե Մերը լրագրողներին հայտնել է, որ Հոգանը վստահեցրել է, թե Եվրամիությունը կսատարի Ֆրանսիային։
«Առաջարկվող պատժամիջոցներն անընդունելի են, եւ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են»,- ասել է նա։
ԵՀ ներկայացուցչի խոսքերով՝ Հոգանը ֆրանսիացի նախարարին վստահեցրել է նաեւ, որ ինչպես եւ առեւտրի հետ կապված բոլոր հարցերում, ԵՄ-ն կգործի եւ կարձագանքի որպես մեկ ամբողջություն։
ԵՀ-ն նախընտրում է առեւտրային վեճերը ԱՀԿ-ում կարգավորել։ Սակայն եթե ԱՄՆ-ը տուրքեր սահմանի, ԵՄ-ն «համապատասխանաբար» կարձագանքի, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հղում կատարելով Հոգանին։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան