Քիմ Քարդաշյանը Dior նորաձևության տան հավաքածուի ցուցադրությանը ներկայացել է ամբողջովին «օձի կաշվից» հագուստով (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ ներկա է գտնվել Մայամիում կայացած Dior նորաձևության տան տղամարդկանց հագուստի հավաքածուի ցուցադրությանը՝ իրադարձության համար կրելով «օձի կաշվի» տպանախշով հագուստ, գրում է Daily Mail-ը:
Իրապատում շոուի աստղը կրել է օձի կաշվի տպանախշով բաճկոն, տաբատ, պայուսակ և բարձրակրունկ կոշիկներ: Քորթնին երեկոյի համար ընտրել է սև զգեստ և համապատասխան բարձրակրունկ կոշիկներ:
Ցուցադրությանը ներկա են գտնվել նաև կանադացի ֆոտոմոդել Վինի Հարլոուն, Քայլի Ջեների նախկին ընկերը՝ Թրևիս Սքոթը և մոդել Բելլա Հադիդը:
Ցուցադրության հյուրերից պուերտոռիկացի փոփ երգիչ Ռիկի Մարտինը կրել է սպիտակ կոստյում, կապույտ վերնաշապիկ և վարդագույն սպորտային կոշիկներ: Երգիչը միջոցառմանը ներկայացել է ամուսնու՝ Ջովան Յոսեֆի հետ:
Դևիդ Բեքհեմը կրել է մոխրագույն ատլասե կոստյում և ցուցադրությունից առաջ ետնաբեմում ժամանակ է անցկացրել մասնակիցների հետ:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ