Լոլիտա Միլյավսկայան թափանցիկ կոմբինեզոն է կրել եւ խոսել վեցերորդ ամուսնու մասին
Ընդամենը մի քանի ամիս առաջ երգչուհի Լոլիտա Միլյավսկայային հիշում էին դեպքից դեպք։ Այժմ երգչուհու անունը շարունակում է մնալ լրահոսում. նա հարցազրույցներ է տալիս, թեո-շոուների մասնակցում եւ այդ ամենը… հինգերորդ ամուսնու՝ սքվոշի մարզիչ Դմիտրի Իվանովից սկանդալային ամուսնալուծության շնորհիվ։

Ըստ ամենայնի՝ նա բաժանման պատճառով չի տրտնջում եւ նույնիսկ խոսել է վեցերերդ ամուսնության մասին։ 56-ամյա աստղը Music Box Gold երաժշտական մրցանկաբաշխությանը մասնակցել է համարձակ թափանցիկ հագուստով՝ շիֆոնե սեւ կոմբինեզոն, որը նա կրում էր ժանեկավոր ներքնազգեստի հետ։ Բացի պաշտոնական մրցանակից՝ Միլյավսկայան բեմում շքեղ մուշտակ է նվեր ստացել։ Երգչուհին փորձել է մորթյա հագուստը, որի չափսն իդեալականորեն համապատասխանում էր նրան։

«Թող այն տղամարդը հագնցի ինձ։ Դա կլինի վեցերորդ ամուսնու առիթով։ Իսկ որտեղ են ձեր ծափահարությունները։ Ծափահարեք, եր տեսանելի լինի, որ ոչ ոք չի նախանձում»,- կատակել է երգչուհին։
Լուսանկարը, որում Լոլիտան կրում է նոր հագուստը, երգչուհին հրապարակել է Instagram-յան էջում։ Հետեւորդներն աստղին հաճոյախոսություններ են արել. նրանց շարքում էին Իգոր Կրուտոյը, Օլգա Սումսկայան, Ալսուն եւ այլք։
Հիշեցնենք՝ ինը տարվա ամուսնությունից հետո երգչուհին ոչ միայն բաժանվում է Իվանովից, այլեւ պահանջում է այդ միությունը շինծու համարել։ Միլյավսկայան պնդում է, որ Դմիտրի Իվանովան իր հետ ամուսնացել է բացառապաես մերկանտիլ նպատակներով։ Այս միության ընթացքում Լոլիտան ավելի շատ բան տվել է, քան ստացել. նրա խոսքով՝ ինքն է հագցրել ամուսնուն, նրան մեքենա գնել, իսկ բաժանվելիս կես մլն ռուբլի գումարով ծրար տվել։ Սակայն ամուսնու համար գլխավոր բոնուսը Իսրայելի քաղաքացիություն է, որը նա ստացել է Լոլիտայի շնորհիվ։ Եթե երգչուհու փաստաբան Սերգեյ Ժորինին հաջողվի դատարանում ապացուցել ամուսնության ֆիկտիվ լինելը, Իվանովը կզրկվի այդ բարիքներից։ Արտիստն այս կերպ ցանկանում է նախկին ամուսնուն պատժել դավաճանության համար։ Նա վստահ է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսինն այլ սիրավեպ է ունեցել։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)