Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026 Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն ա Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվել Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը Նա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկը Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Մեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիքԱրուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYTԻ՞նչ կտա զբոսաշրջության նոր կարգավորումը մարզերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծերՀանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունըԱրարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Աշխարհ

Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել ույղուրների վերաբերյալ օրինագծի պատճառով

Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ույղուրների վերաբերյալ օրինագծի ընդունման պատճառով, որը կապված է Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ույղուրներին վերաբերող, այսպես կոչված, օրինագիծ մարդու իրավունքների ոլորտում քաղաքականության մասին: Այս փաստաթուղթը դիտավորյալ վարկաբեկում է Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ամեն կերպ սեւացնում է Չինաստանի ջանքերը ահաբեկչության եւ արմատականության դեմ պայքարում, չարամիտ հարձակում է Չինաստանի կառավարության վարչական քաղաքականության վրա, լրջորեն խախտում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, չինական կողմը ուժգին վրդովմունք եւ վճռական բողոք է հայտնում»,- նշված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված Հուա Չունյինի հայտարարության մեջ:


Նրա խոսքով՝ «Սինցզյանի հարցն ամենեւին մարդու իրավունքների, ազգության կամ կրոնի հարց չէ, այլ ահաբեկչության եւ անջատողականության բռնկումների դեմ պայքարի հարց է»: «Բախվելով ծայրահեղ լուրջ իրավիճակի՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տեղական իշխանությունները, օրենքների համաձայն, միջոցառումներ են ձեռնարկել ահաբեկչական ակտիվության դեմ պայքարելու համար, դրա հետ մեկտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նախնական պատճառների վերացման միջոցառումներին, ներառյալ ապաարմատականացման աշխատանքներն ակտիվորեն առաջ մղելը, տնտեսական զարգացմանն անընդհատ նպաստելը, ազգային համերաշխության ամրապնդումը եւ հասարակության շրջանում ներդաշնակության հաստատումը»,- նշել է նա:

Հուա Չունյինը շեշտել է, որ այս միջոցառումներն աջակցել են Սինցզյանի տարբեր էթնիկ խմբերի 25 մլն ներկայացուցիչներ, ձեռք են բերվել դրական արդյունքներ. Սինցզյանում վերջին 3 տարում ոչ մի ահաբեկչական հարձակում չի կատարվել: «2018 թվականի վերջից 70 երկրներից ավելի քան հազար դիվանագետներ, լրագրողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ գիտնականներ եղել են Սինցզյանում, նրանք մեծ մասամբ հավանության են արժանացրել ապաարմատականացման եւ ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքը»,- հայտարարել է չինացի դիվանագետը:

Ինչպես ավելի վաղ ընդունված՝ «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» օրենքը, որն արդեն ուժի մեջ է մտել, այս օրինագիծը կարող է սրել ԱՄՆ-ի ու Չինաստանի տարաձայնությունները եւ ազդել այս երկրների միջեւ վարվող առեւտրային բանակցությունների վրա:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ էր ընդունել Չինաստանում ույղուրներին աջակցելու մասին, որոնց իրավունքները, ամերիկյան իշխանությունների կարծիքով, խախտվում են: Օրենք դառնալու համար օրինագիծը պետք է ընդունի Սենատը եւ ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի հեռանկարները հստակ չեն: Փաստաթղթով պատժամիջոցներ են նախատեսվում այն չինացի պաշտոնյաների դեմ, որոնք, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրավունքները: