Ֆրանսիան սպառնացել է «ուժեղ պատասխան հարվածով», եթե ԱՄՆ-ը տուրքեր սահմանի իր պանրի եւ շամպայնի ներկրումների վրա
Ֆրանսիան սպառնացել է «ուժեղ պատասխան հարվածով», եթե ԱՄՆ-ը տուրքեր սահմանի ֆրանսիական պանիրների, շամպայնի, պայուսակների եւ այլ ապրանքների ներկրումների վրա, հայտնում է AP-ը։
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչն առաջարկել է 2,4 միլիարդ դոլարի տուրքեր սահմանել՝ ի պատասխան տեխնոլոգիական հսկաների, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի եւ Facebook-ի հանդեպ ֆրանսիական հարկերի։
«Ես սիրահարված չեմ այդ ընկերություններին, սակայն դրանք մեր ընկերություններն են»,- Լոնդոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լարված հանդիպումից առաջ հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Դա պարզապես անընդունելի է։ Դա այն չէ, ինչ մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգներից իր գլխավոր դաշնակիցներից մեկի հանդեպ»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը՝ հավելելով, որ ֆրանցիական հարկերն ուղղված են «հարկային արդարադատության կայացմանը»։ Ֆրանսիան ուզում է, որ թվային ընկերությունները հարկերի արդար մասնաբաժին վճարեն այն երկրներում, որտեղ նրանք փող են աշխատում եւ ձգտում են միջազգային համաձայնագրերի կնքման։
Վստահեցնելով, որ առեւտրային պատերազմը «ոչ մեկի շահերից չի բխում», նա ասել է, որ Ֆրանսիան այս շաբաթ Եվրոպական հանձնաժողովի հետ կքննարկի ամբողջ ԵՄ-ի մասշտաբով պատասխան քայլերն այն դեպքի համար, եթե Վաշինգտոնը տուրքեր սահմանի։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Ռոսարիոն հայտարարել է, որ ԵՄ-ն կձգտի ԱՄՆ-ի հետ «անհապաղ բանակցությունների, թե ինչպես լուծեն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով»։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան