ԱՄՆ նախագահը մեկնել է Լոնդոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու ՆԱՏՕ գագաթաժողովին եւ հանդիպելու Եղիսաբեթ II թագուհուն, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Mirror պարբերականին։
ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Էսեքսի Սթանսթեդ օդանավակայանում, քաղաքական գործիչը շարժասանդուղքին հայտնվեց տիկնոջ՝ Մելանիի ուղեկցությամբ։ Նա երեք օր կմնա Մեծ Բրիտանիայում եւ, ի թիվս այլոց, կհանդիպի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Տեղեկացվում է, որ նրա այցի կապակցությամբ առողջապահության ոլորտի աշխատակիցները պատրաստվում են բողոք կազմակերպել Բուքինգհեմյան պալատի մոտ։ Պարբերականի տեղեկացմամբ՝ լոնդոնցիները բողոքում են ԱՄՆ ռազմական ուղղաթիռների աղմուկից, որոնք թռչում են քաղաքի վրայով։ Դրանցից մեկով տեղաշարժվում է նաեւ ԱՄՆ նախագահական զույգը։
Թրամփի այցի գլխավոր նպատակը ՆԱՏՕ հոբելյանական՝ 70-րդ գագաթաժողովին մասնակցելն է, որը տեղի կունենա այն նույն քաղաքում, որտեղ կազմակերպվել է դաշինքի առաջին կենտրոնակայանը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան