ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը: «Մենք պետք է երկխոսություն սկսենք Ռուսաստանի հետ՝ մեր հարաբերությունները բարելավելու համար»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կա եւ կլինի ՆԱՏՕ-ի խոշորագույն հարեւանը: «Մենք կողմ ենք սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի հետ բանակցություններին»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նաեւ խոսել է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի շուրջ վեճերի մասին, որոնք սկսվել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո: Դաշինքի ղեկավարի խոսքով՝ այդ հոդվածը պայմանագրի առանցքային դրույթներից է: «Քանի դեռ հավանական ագրեսորները գիտեն, որ մեկ անդամի վրա հարձակման համար պատասխան կպահանջի ողջ դաշինքը, մեզ վրա ոչ ոք չի հարձակվի»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Դրա շնորհիվ ՆԱՏՕ-ն աշխարհում հզորագույն ռազմական ուժն է՝ նշել է նա:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կհավաքվեն Լոնդոնում դաշինքի 70-ամյակի առթիվ:
Մակրոնը The Economist ամսագրի հարցազրույցում ասել էր, թե ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է կոորդինացիան դաշինքի ներսում եւ գտնվում է «ուղեղի մահվան» վիճակում։ Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է սկսել մտածել իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես «չի վերահսկի իր ճակատագիրը»։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան