Լվովում տղամարդը հարվածել է փողոցով անցնող պատահական կանանց (տեսանյութ)
Ուկրաինայի Լվովի մարզում ոստիկանությունը ձերբակալել է փողոցով անցնող պատահական կանանց հարվածած տղամարդուն: Հերթական հարձակումից հետո, մինչև ոստիկանության ժամանելը, տղամարդուն ականատեսներն են կանգնեցրել, հայտնում է korrespondent.net-ը` հղում տալով մարզային ոստիկանության մամուլի ծառայության հայտարարությանը:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երիտասարդը հարվածում է իրեն հանդիպակաց եկող կնոջ դեմքին: Մի քանի րոպե անց ականատեսները ոստիկանություն են կանչել, իսկ իրավապահները ձերբակալել են տղամարդուն:
Ինչպես պարզ է դարձել, կինը անադեկվատ տղամարդու միակ զոհը չէ: Տեղեկություններ կան տղամարդու կողմից ծեծված մի քանի այլ կանանց մասին ևս: Նրանք բոլորը դիմել են բուժհաստատություններ` համապատասխան բուժօգնություն ստանալու:
Այժմ գործով զբաղվում են քննիչները:
«Լվովի 25-ամյա քաղաքացու մոտ հարբածության նշաններ են եղել, վերջինս չի կարողացել բացատրել իր գործողությունները: Նրան տարել են ոստիկանական բաժին, որտեղ վերջինս շարունակել է իրեն ոչ ադեկվատ պահել»,- ասվում է հայտարության մեջ:
Արդյունքում տղամարդուն տեղափոխել են հատուկ բժշկական հաստատություն:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան