Սրճարանի այցելուները մատուցողուհուն մեքենա են նվիրել (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Գալվեսթոն քաղաքի սրճարաններից մեկի այցելուներն իմանալուն պես, որ աշխատանքի վայր հասնելու և տուն վերադառնալու համար մատուցողուհին հինգ ժամ է ծախսում, վերջինիս մեքենա են նվիրել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Մատուցողուհի Ադրիանա Էդվարդսը միշտ երազել է մեքենա գնելու մասին և այդ նպատակի համար գումար է հավաքել: Աղջիկը ստիպված է եղել ամեն օր աշխատավայր հասնելու համար 22 կմ տարածք հաղթահարել:
Մի օր մատուցողուհին մի ամուսնական զույգի է սպասարկել, որոնք պատահաբար իմացել են, թե աղջիկն ինչ դժվարությամբ է առավոտյան գալիս և երեկոյան հեռանում աշխատավայրից:
Զույգը նախաճաշից հետո հեռացել և մեկ ժամ անց վերադարձել է շքեղ նվերով: Տղամարդն ու կինը մոտակա ավտոսրահից 2011 թվականի արտադրության Nissan Sentra մեքենա են գնել:
Էդվարդսը կիսվել է տպավորություններով` նշելով, որ սկզբում մտածել է, թե կատակ է այդ ամենը, հետո նոր հավատացել, որ մեքենան իրապես իր համար է գնված: Այժմ աղջիկը մեքենայով է աշխատանքի գնում, ինչն իրենից ամենաշատը կես ժամ է խլում:
Ամուսիններն աղջկանից մի բան են խնդրել՝ ինչ-որ մեկի համար բարի գործ անել:
Մատուցողուհին խոստացել է կատարել խնդրանքը` նշելով, որ հույս ունի, որ մի օր բավականաչափ ֆինանսական կայունություն կունենա և կկարողանա օգնել ինչ-որ մեկին:
Տեսանյութը` այստեղ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան