Ինչպես է կարելի Սուրբծննդյան տոներին խուսափել անհարմար իրավիճակից, երբ երեխան խանութում նոր խաղալիքներ է խնդրում
Ամերիկուհին համացանցում կիսվել է իր մտածած հնարամիտ եղանակով, թե ինչպես կարելի է խուսափել տոներին ընդառաջ երեխաների հետ խանութներ այցելելու ընթացքում առաջացող լարվածությունից, երբ երեխան սկսում նոր խաղալիքներ ուզել:
Ինչպես ներկայացնում է Fox news-ը, Վաշինգտոնում բնակվող Քրիստինա Ուոթսն իր ֆեյսբուքյան էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր դուստր Էմիլին պատկերված է բազմաթիվ խաղալիքների կողքին, որոնք բոլորն էլ խնդրել է մայրիկին գնել:
Ամերիկուհին խորհուրդ է տալիս ամեն անգամ, երբ երեխաները նոր խաղալիք են ցանկանում գնել Սուրբծննդյան տոնին, նրանց ուղղակի մերժելու փոխարեն, լուսանկարել այդ խաղալիքը: Այնուհետև երեխային ասել, որ այդ լուսանկարը պետք է ուղարկել Ձմեռ պապին, որպեսզի վերջինս իմանա, թե ինչ նվերներ է փոքրիկն ուզում:
Կնոջ խոսքով՝ այդ մեթոդը բավականին արդյունավետ է, երեխան շատ արագ մոռանում է այն բոլոր խաղալիքների մասին, որոնք վայրկյաններ առաջ ուզում էր ունենալ:
«Կախարդական է, Էմիլին ժպտում է, ուզում է տեսնել լուսանկարը և հետո խաղալիքը դնում է իր տեղը: Ոչ մի արցունք, ոչ մի բարկություն», - գրել է ամերիկուհին:
Նրա խորհուրդը հավանության է արժանացել սոցցանցում, և մայրիկներից շատերը համաձայնել են, որ մեթոդն արդյունավետ է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան