Ջուլիան ծիծաղում էր Նենսիի ավելորդ քաշի վրա. ինչպես է աստղը կրտսեր քրոջն ինքնասպանության հասցրել
Բոլոր ժամանակների գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսին մեղադրել են կրտսեր քրոջ՝ Նենսի Մոուտսի մահվան մեջ։ Նման սկանդալային հայտարարություն է արել հանգուցյալի նախկին փեսացու Ջոն Դիլբեկը, որը կարծում է, որ Հոլիվուդի աստղը երկար տարիներ ծաղրել է ազգականուհուն։
Դիլբեկը վստահեցնում է, որ Ջուլիան ծիծաղել է Նենսիի ավելորդ քաշի վրա եւ բոլորին պատմել, որ իր կրտսեր քույրը թմրամոլ է:
«Դա ճիշտ չէր։ Շատ վաղուց Նենսին ծխել է։ Սակայն ավելի լուրջ բան նա երբեք չի օգտագործել։ Եվ ես կարող եմ դա ապացուցել։ Իսկ Ջուլիայի ծաղրանքի եւ զազրախոսության արդյունքում Նենսիի մոտ զարգացրել է ծանր դեպրեսիա, ինչն էլ կյանք արժեցավ», - ասել է նա։

Մահից առաջ 37-ամյա Մոութսը թողել է գրություն, որում իր հոգեկան վիճակի մեջ մեղադրել է դերասանուհուն եւ ընտանիքի մյուս անդամներին: «Ես ամեն առավոտ արտասվում էի միայն այն պատճառով, որ արթնանում էի։ Իմ մայրը եւ, այսպես կոչված, «եղբայրս եւ քույրս» ոչինչ չեն ստանա, բացի հիշողությունից, որ հենց նրանք են ինձ դեպրեսիայի մեջ գցել», — գրել է Նենսին:
Դիլբեկը կարծում է, որ Ջուլիան պետք է պատասխան տա կատարածի համար։ Մոութսը պատրաստվում էր ամուսնանալ նրա հետ, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։ Սիրահարները պատրաստվում էին հարսանիքին։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ