Լեոնարդո ԴիԿապրիոյին մեղադրել են Ամազոնիայի անտառները հրդեհողներին ֆինանսավորելու համար
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին մեղադրել է Ամազոնիայի անտառային հրդեհների հետ կապվող ոչկառավարական կազմակերպությունները ֆինանսավորելու համար:
«ԴիԿապրիոն օրինակելի երիտասարդ է, չէ՞: Գումար է վճարում, որպեսզի հրդեհեն անտառները: Լուսանկարում են, ուղարկում ոչկառավարական կազմակերպություն, սա նկարը տարածում է, կապ է հաստատում Լեոնարդու ԴիԿապրիոյի հետ, որը այդ ոչկառավարակաան կազմակերպությանը կես միլիոն դոլար է վճարում»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ որևէ ապացույց չներկայացնելով:
Նոյեմբերի 28-ին Բրազիլիայում անտառները հրդեհելու մեղադրանքով ձերբակալվել էին տարբեր ոչկառավարական կազմակերպությունների (Brigada Alter do Chão, Aquíferos Alter do Chão և Projeto Saúde e Alegria) 4 անդամներ: Քննության տվյալներով՝ այս մարդկանց նպատակը Վայրի բնության համաշխարհային ֆոնդին անտառային հրդեհների լուսանկարներ վճարելն էր:
Հիշեցնենք, որ Լեոնարդի ԴիԿապրիոն անտառների պահպանության ֆոնդ ստեղծեց Ամազոնիայում խոշոր անտառային հրդեհների բռնկումից հետո:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ