Ավրիլ Լավինը բաժանվել է միլիարդատիրոջ որդուց. լրատվամիջոցներ
Կանադացի հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը բաժանվել է ընկերոջից՝ Ֆիլիպ Սարոֆիմից, որը միլիարդատեր Ֆայեզ Սարոֆիմի որդին է։ Զույգը միասին է եղել մոտավորապես երկու տարի, գրում է usmagazine.com-ը՝ հղում անելով աղբյուրների։
Լավինի և Սարոֆիմի հարաբերությունները սկսվել են 2018 թվականի փետրվարին։ Զույգի բաժանման պատճառը հայտնի չէ։ Վերջին անգամ զույգին տեսել են հուլիս ամսին Արևմտյան Հոլիվուդում գնումներ անելիս։
Սարոֆիմը զբաղվում է գործարարությամբ՝ կապված ծրագրային ապահովման անվտանգության, ֆինանսական անվտանգության և վերականգնվող էներգիայի հետ։
Ըստ Forbes պարբերականի՝ Սարոֆիմի հոր կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։
Ավրիլ Լավինը հայտնի է դարձել 2002 թվականին՝ դեբյուտային Let Go ալբոմի թողարկումից հետո։ Նա ձայնագրել է Complicated, Sk8er Boi, I’m With You, My Happy Ending և Girlfriend հիթերը։ Նրա 6-րդ՝ Head Above Water ալբոմի թողարկումը պլանավորվում է փետրվար ամսին։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ