Ի՞նչ են թաքցնում տղամարդիկ կանանցից
1. «Ես բոլորովին չեմ հասկանում կանանց, նրանց որոշ արարքներ ինձ իսկական շիզոֆրենիա են թվում»։
2. «Եթե նույնիսկ ես սիրահարվել եմ ոչ գեղեցիկ կնոջ, մեծ է հավանականությունը, որ կսիրեմ նրան հեռվից»։
3. «Երբեմն ես լաց եմ լինում, բայց ոչ ոք և երբեք չպետք է դա տեսնի»։
4. «Ես շատ եմ ցանկանում ամբողջ կյանքի համար լուրջ հարաբերություններ, բայց անհանգստանում եմ, որ կարող է սխալ ընտրություն կատարեմ»։
5. «Ես երբեք այդ մասին չեմ ասի, բայց ավելի շատ գնահատում և հարգում եմ այն կանանց, որոնք առաջին հանդիպումից հետո չեն «գցվում» իմ անկողին»։
6. «Ես ցանկանում եմ հաճոյախոսություններ լսել իմ հասցեին, թեկուզ ամենապարզունակ»։
7. «Ես միշտ չէ, որ վստահ եմ ինձ վրա, երբ գործը հասնում է անկողնուն։ Եվ այո, ինձ հարկավոր է դրական գնահատական»։
8. «Եթե ես վստահ լինեմ, որ ցանկանում եմ կնոջ հետ ընտանիք ստեղծել, ես կասեմ այդ մասին։ Եթե ես չեմ ասում դա, նշանակում է՝ կասկածում եմ»։
9. «Ես, ինչպես բոլորը, ցանկանում եմ սեր։ Ցանկանում եմ լինել պետքական և արժեքավոր իմ կնոջ համար»։
10. «Կանացի արցունքներից վախենում եմ, ինչպես կրակից։ Ես ուղղակի ինձ կորցնում եմ՝ տեսնելով արտասվող կնոջ և չգիտեմ ինչպես վարվել»։
11. «Ես վախենում եմ, երբ տեսնում եմ, որ կինը ուժեղ է և ինձանից լավը։ Ես ցանկանում եմ նրա համար լինել ամենա-ամենան»։
12. «Ինձ համար մի փոքր ավելի հեշտ կլինի, եթե կինն անի առաջին քայլը։ Թող թեկուզ ցույց տա, որ ես հետաքրքրում եմ իրեն։ Իսկ հետո ես հեշտությամբ նախաձեռնությունը կվերցնեմ իմ ձեռքը»։
13. «Ես ցանկանում եմ ժամերով վիճել այն մասին, թե ինչպես իրեն պետք է դրսևորի իսկական տղամարդը, բայց գիտեմ, որ պատասխանատու պահին կանեմ հենց այնպես, ինչպես թելադրում է ավանդական դաստիարակությունը»։
14. «Ես նախանձում եմ, որ կանայք էմոցիոնալ աջակցություն ունեն ընկերուհիների կողմից»։
15. «Ես չգիտեմ ինչ անել, որպեսզի կնոջը հաճույք պատճառեմ։ Աստված իմ, թող նա ասի, թե ինչ է ցանկանում»։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ