Ռեալն անցկացրեց այս մրցաշրջանի լավագույն խաղը, բայց չհաղթեց
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրի առաջին ութ խաղում թիմերը միասին վերցրած խփեցին 25 գոլ: Ամենահետաքրքիր խաղը տեղի ունեցավ Մադրիդում, որտեղ Ռեալ-Պարի Սեն Ժարմեն հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, այն դեպքում, երբ գրեթե ամբողջ խաղի ընթացքում մադրիդցիները բացահայտ առավելություն ունեին, հաղթում էին 2:0 հաշվով, բայց հետո երկու գոլ բաց թողեցին, իսկ ամենավերջում Բեյլի տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
A խմբի մյուս խաղում Գալաթասարայի սեփական դաշտում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Բրյուգեի հետ:
Պարի Սեն Ժարմենը եւ Ռեալն անկախ վերջին տուրի արդյունքներից կխաղան հաջորդ փուլում, իսկ Բրյուգեն եւ Գալաթասարայը կփորձեն գրավել երրորդ տեղը:
B խմբում Բավարիան Բելգրադում 5:0 հաշվով հաղթեց Ցրվենա Զվեզդային, իսկ Տոտենհեմը Մոուրինիոյի գլխավորությամբ 2:0 հաշվով պարտվելուց հետո կարողացան հաղթել 4:2 հաշվով:
Բավարիան եւ Տոտենհեմն ապահովեցին հաջորդ փուլում խաղալու իրավունքը, իսկ մյուս թիմերը կպայքարեն Եվրոպայի լիգայում խաղալու համար:
C խմբում Ատալանտան 2:0 հաշվով հաղթեց Դինամո Զագրեբին, իսկ Մանչեսթեր Սիթին 1:1 խաղաց Շախտյորի հետ:
Մանչեսթեր Սիթին անկախ վերջին տուրի հանդիպումից ապահովեց առաջին տեղը: Այժմ վեց միավորով երկրորդ տեղում Շախտյորն է: Զագրեբցիներն ունեն հինգ, իսկ Ատալանատան՝ չորս միավոր:
D խմբում Մոսկվայի Լոկոմոտիվը սեփական դաշտում 2:0 հաշվով պարտվեց գերմանական Բայերին, իսկ Թուրինի Յուվենտուսը 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին:
Այս խմբում առաջին տեղն ապահովեց Յուվենտուսը: Յոթ միավորով երկրորդ տեղում Մադրիդի Ատլետիկոն է, իսկ երրորդը վեց միավորով Բայերն է:
Top-News.am

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից