Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին 10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ

Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Սպորտ

Ի հեճուկս բրիտանացիների. Քիմ Քարդաշյանն աջակցել է Մեգան Մարքլին (լուսանկարներ)

 

«Keeping Up With The kardashians» իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, որը պատրաստվում է ապագայում փաստաբան դառնալ, ավստրալական «The Sunday Project» շոուի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Սասեքսի դքսուհուն՝ Մեգան Մարքլին, գրում է news.com.au-ն։

Վերջին տարիների ամենաքննարկվող զույգի՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին 39-ամյա Քիմն ասել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Դա նրանց անձնական կյանքն է։ Նրանք փորձում են այն պաշտպանել։ Դա կապված է նրանց մոր հետ տեղի ունեցածի, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ նրանց կյանքը համընդհանուր ուշադրության կենտրոնում է եղել»։

Չի կարելի ասել, որ Քիմը չի սիրում պապարացիների ֆիքսած լուսանկարները, քանի որ նա դրանք պարբերաբար տեղադրում է սոցիալական ցանցերում։ Անցյալ տարի Տոկիոյում հենց նման լուսանկարների շնորհիվ է Քիմն ամուսնուն պատկանող «Yeezy» բրենդի նոր հավաքածուի գովազդային արշավն իրականացրել, երբ ամբողջ գիշեր քույրերի հետ տարբեր կերպարներով քայլել է Տոկիոյի ամենաբանուկ փողոցներով։

Շոուի ժամանակ 39-ամյա աստղը նաև ասել է, որ դժվար է պատկերացնել՝ ինչ է նշանակում ուշադրության նման աստիճանն արքայական ընտանիքի համար։ «Տարիքի և երեխաների ծննդյան հետ ես հասկացա, որ ամենակարևորը նրանց համար ավելի ապահով տեղ գտնելն է»,- նշել է Քիմը։

35-ամյա արքայազն Հարիի և 38-ամյա Մեգան Մարքլի անունը մամուլում է հայտնվում ամեն օր։ Մամուլին հակազդող վերջին գործողությունը արքայական զույգն իրականացրել է հոկտեմբերին. Սասեքսի դքսուհին դատի էր տվել The Mail on Sunday պարբերականին, որը հրապարակել էր հորն ուղղված իր անձնական նամակը: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինն իր հայցադիմումում մեղադրում է թերթին և դրա հրատարակչին` հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:

Ավելի ուշ 35-ամյա Սասեքսի դուքսը պաշտոնական հաղորդագրությամբ քննադատել էր բրիտանական մամուլին՝ նրանց մեղադրելով «անողոք քարոզչության համար»՝ հայտնելով, որ մեծ մտավախություն ունի, որ իր կինը «կդառնա նույն ուժերի զոհը», որին զոհ դարձավ մայրը՝ արքայադուստր Դիանան:

Արքայազնի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ցավոք, կինս դարձել է բրիտանական մամուլի վերջին զոհերից մեկը, որն արշավներ է իրականացնում մարդկանց դեմ՝ չմտածելով դրանց հետևանքների մասին. անողոք արշավ, որն ահագնացել է վերջին մեկ տարվա ընթացքում՝ նրա հղիության և մեր նորածին որդու դաստիարակության շրջանում»:

«Ես կորցրի մորս ու հիմա տեսնում եմ, թե ինչպես է կինս նույն ուժերի զոհը դառնում»,- հայտնել է Հարին և հավելել, որ «այլևս չի կարող հանդուրժել նրա տառապանքները»: «Ես տեսել եմ՝ ինչ է տեղի ունենում, երբ քո սիրած մարդուն այնքան են հանրայնացնում, որ նա այլևս չի ընկալվում որպես իրական անձ»,- նշել է Հարին։

Արքայական ընտանիքին մոտ աղբյուրները փաստում են, որ չնայած արտաքուստ դժվար է հավատալ, որ դքսուհին «տանջվում» է մամուլի բացասական հրապարակումների պատճառով, այնուամենայնիվ, դրանք մեծ ազդեցություն են թողնում նրա վրա։ Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Աֆրիկա կատարած այցի մասին փաստավավերագրական ֆիլմում Սասեքսի դքսուհին խոստովանել է, որ որպես երիտասարդ մայր և կին դժվար է հաղթահարել համընդհանուր քննադատությունը։