Հյուրանոցներից կարող են անհետանալ մեկանգամյա օգտագործման շամպունները
Նյու Յորք նահանգի իշխանությունները դիտարկում են հյուրանոցներում խնամքի պարագաների համար միանգամյա օգտագործման պլաստիկ շշերն արգելելու մասին օրենքի ընդունման հնարավորությունը, հայտնում է Nat- geo-ն։
Նման օրենք արդեն ընդունվել է Կալիֆոռնիայում, 2019թ․ սկզբին։ Դրա համաձայն, շամպունի, կոնդիցիոների եւ լոսյոնի փոքրիկ շշերը 2023 թվականից կարգելվեն խոշոր (ավելի քան 50 համար ունեցող), իսկ 2024 թվականից՝ մնացած հյուրանոցներում։ Օրենքը չի վերաբերի Airbnb ծառայությանը եւ կարճաժամկետ վարձակալության այլ հարթակներին։
Շրջանցելով օրենսդիրների պահանջը՝ փոքր շշերի օգտագործման արգելքը կներմուծի Marriott International հյուրանոցների ցանցը, որը կառավարում է ավելի քան 7000 հյուրանոցներ՝ 131 երկրներում, 30 ապրանքանիշների անվան տակ, ներառյալ՝ Ritz Carlton-ը, Bulgari-ն, Courtyard, Residence Inn-ը, Marriott-ը եւ այլն։ Ընկերության խոսքերով՝ տարեկան 500 միլիոն շշերից հրաժարվելը կտնտեսի ավելի քան 770 տոննա պլաստիկ։ Ակնկալվում է, որ նրա հյուրանոցների մեծ մասը մինչեւ 2020թ․ վերջը կհրաժարվի փոքր շշերից։
Հուլիսին InterContinental Hotels Group-ը նույնպես հայտարարել էր փոքր շշերի օգտագործումը դադարեցնելու եւ մինչեւ 2021թ․ Holiday Inn եւ InterContinental Hotels հյուրանոցների բոլոր համարներում հիգիենայի պարագաների նորմալ չափի տարաների անցնելու մասին։ Նույն գործընթացն է նաեւ Hyatt Hotels Corp հյուրանոցներում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»