Թուրքիայում հանդես եկող ֆուտբոլիստը հավաքական մեկնելու պատրվակով թիմից հեռացել է ու անհետացել
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստ Զաուր Սադաևը, որը հանդես է գալիս թուրքական «Անկարագյուջու» թիմում, ակումբի հետ կապի դուրս չի գալիս: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է թուրքական թիմի գլխավոր մարզիչ Մուստաֆա Կապլանը:
Մարզիչն ընդգծել է, որ Սադաևը թիմի շարքերը լքել է ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարի ժամանակ, իսկ հիմա նրա հետ կապ հաստատել չի հաջողվում: «Նա պետք է պատասխան տա երկրպագուների առաջ»,- ասել է մարզիչը:
Սադաևը, որը ռուսական անձնագիր ունի, երբեք չի հրավիրվել ազգային հավաքական: Թուրքական թիմի շարքերը նա համալրել է 2019 թվականի փետրվարին` վարձավճարով, իսկ ամռանը լիարժեք պայմանագիր է ստորագրել: Ընթացիկ մրցաշրջանում «Անկարագյուջուի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Նրա թիմն առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է ընթանում:
Մինչ Թուրքիա տեղափոխվելը Սադաևը հանդես է եկել Գրոզնիի «Ախմատում», ինչպես նաև լեհական «Լեխիա» և «Լեխ» թիմերում:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից