«Տաթևը դրախտ է երկրի վրա»․ ռուս բլոգեր (լուսանկարներ)
Ռուսաստանում հայտնի լրագրող, բլոգեր Աբբաս Ջուման կիսվել է Հայաստանից ստացած իր տպավորություններով, ինչպես նաև Երևանում ռուս լրագրողների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մանրամասներով։ Այս մասին լրագրողը գրել է Twitter-յան իր էջում։
«Ընկերնե՛ր, ուրախ եմ տեղեկացնել, որ կատարվեց երազանքներիցս ևս մեկը․ թռչում եմ Հայաստան»,- գրել է Ջուման Հայաստան կատարվելիք այցի մասին։
Հայաստանում Ջուման այցելել է Գառնու հեթանոսական տաճար, ինչպես նաև Տաթևի վանք, որը լրագրողն անվանել է «դրախտ երկրի վրա»։

«Գառնին անապակ ջուր ունի։ Գառնի գյուղում է ժամանակին գտնվել արքունական ամառանոցը, և ջուրն օգտագործել է թագավորը։ Խորհրդային ժամանակաշրջանում Գառնու ջուրը տարել են կառավարական ամառանոցներ։ Այստեղ ջուրը բառացիորեն էլիտար է»,- գրել է Ջուման։

Ռուս բլոգերը նաև կիսվել է Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարով։

Վարչապետի՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ Ջուման ասել է՝ «Փաշինյանը խոսեց «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման» մասին նոր օրենքի շուրջ, որի համաձայն պաշտոնատար անձանցից ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը կբռնագրավվի առանց մեղադրական դատավճռի, եթե նրանք չկարողանան ապացուցել իրենց ունեցվածքի օրինական ծագումը»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...