«Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ տեսնում եք սոցիալական ցանցերում». Բելլա Հադիդը խորհուրդներ է տվել ընկճախտ ունեցողներին
Հանրահայտ սուպերմոդել Բելլա Հադիդը պատմել է, թե ինչպես է պայքարել ընկճախտի դեմ, երբ նոր է սկսել մոդելային կարիերան, գրում է Mirror-ը։
Հադիդը խոստովանել է, որ նյարդերը գերլարված են եղել, լացել է ամեն առավոտ, լանչի ժամանակ և քնից առաջ՝ երկար աշխատանքային օրվանից հետո։
«Երբ 18 տարեկան էի, աշխատում էի օրը 14 ժամ և գերհոգնածություն էի զգում։ Ինձ դադար էր պետք»,- ասել է Հադիդն ու խորհուրդներ է տվել բոլոր նրանց, ովքեր ընկճախտ ունեն։
«Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ տեսնում եք սոցիալական ցանցերում։ Երջանկության այն պատկերը, որ ստեղծում ենք վիրտուալ տիրույթում, ոչինչ չարժե, եթե ինքներս դժբախտ ենք։ Եթե չեք ուզում առավոտյան վեր կենալ, վեր մի՛ կացեք, եթե ցանկանում եք հետաձգել պլանները, հետաձգե՛ք դրանք։ Ինքներդ ձեր և ձեր ռեսուրսների հանդեպ խնայող և հոգատար եղե՛ք։ Եթե կարծում եք, որ աշխարհը փուլ է գալիս, օգնությու՛ն խնդրեք»,- ասել է մոդելը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ