«Ամուսինս տանը սովորական տղա է»․ Քիմ Քարդաշյանը խոսել է իր ամուսնու մասին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ասել է, որ կուլիսների ետևում նա և իր ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը սովորական ամուսնական կյանք են վարում, գրում է Daily Mail-ը։
Stellar magazine ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Քիմն ասել է, որ իր 42-ամյա ամուսինն «օրվա վերջում հասարակ տղա է դառնում»։
«Երբ ես նրան տաք «Բրաունի» և պաղպաղակ եմ հյուրասիրում, նա ուրախանում է»,- հավելել է Քիմը։
Մոդելը պատմել է, որ իրենց տանը հեռակառավարման վահանակի համար պայքար տեղի չի ունենում, քանի որ Քանյեն միշտ զիջում է։
«Նույնիսկ եթե նա ցանկանում է ամբողջ գիշեր Rick And Morty-ն դիտել, իսկ ես Dateline-ը, նա ինձ թույլ է տալիս դիտել իմ ուզածը»,- ասել է Քիմը։
Մոդելը նշել է, որ նա և ամուսինը միմյանց հետ ավելի շատ են համագործակցում, քան մարդիկ պատկերացնում են, քանի որ Քանյեն նույնպես իր ներդրումն ունի իր օծանելիքի շարքի հաջողության մեջ։
«Մենք, իրոք, թույլ ենք տալիս միմյանց ուսումնասիրելու մեր ստեղծարար հատկությունները։ Այնքա՜ն հետաքրքիր է նրա հետ աշխատելը։ Ես ամուսնուցս սովորել եմ ասել «ոչ» և պաշտպանել տեսակետս»,- ասել է հեռուստաաստղը:
Քիմը նաև խոսել է ամուսնու՝ քրիստոնեություն ընդունելու մասին և նշել, որ ամուսինն իր քրիստոնեական կյանքին շատ լուրջ է մոտենում և որոշակի փոփոխություներ է արել տանը․ նրա ցուցումով երեխաների սենյակներից հանվել են հեռուստացույցները և Նորթի սենյակից էլ՝ իր դիմահարդարման պարագաները։
Ամուսնու հոգևոր կյանքի վերաբերյալ իր վերաբերմունքի առնչությամբ Քիմն ասել է, որ հարգում է ամուսնու զգացմունքները և այն փոփոխությունները, որ տեղի են ունենում նրա կյանքում։
Ամուսնական զույգը, որին հաճախ անվանում են «Kimye», ամուսնացել է 2014 թվականին Ֆլորենսիայում և 4 երեխա ունի՝ 6-ամյա Նորթը, 3-ամյա Սեյնթը, մեկամյա Չիկագոն և 5 ամսական Փսալմը։




















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ