Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը վաճառվել է 1,55 միլիոն ռուբլիով
ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը և դրան կից նախազգուշացումների կտրոնը Մոսկվայում կայացած աճուրդում վաճառվել է 1,55 միլիոն ռուբլիով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Литфонд» աճուրդի տան հայտարարությանը։
«ААК № 000077 վարորդական իրավունքը և դրան կից նախազգուշացումների կտրոնը ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին տրվել են 1976-ի դեկտեմբերի 10-ին՝ նրա ծննդյան 70-ամյակի օրը, և հանդիսանում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչելոկովի կատակ-նվերը: Փաստաթղթերը պահպանվել են Բրեժնևի ամառանոցում։ Երբ 1991 թվականին Մոսկվայի քաղաքապետ է դարձել Գավրիլ Պոպովը, ամառանոցը հանձնվել է նրան»,- գրել է «Литфонд»-ի պաշտոնական կայքը։
Վարորդական փաստաթղթերի նախնական արժեքը կազմել է 1,35-1,5 միլիոն ռուբլի։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները