Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել. ԶԼՄ
Հինգ տարի առաջ Անաստասիա Զավորոտնյուկը մորը սպորտային «Պորշե Պանամերա» է նվիրել, որն ինչպես հայտնի է պարբերաբար «նկարվում» է տարբեր խախտումների համար։
Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ 76–ամյա դերասանուհի Վալենտինա Զավորոտնյուկը արդեն ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման մոտ 10 տուգանք չի վճարել։ Նման խախտման համար (խուսափում վարչական պատիժը կրելուց) օրենքը նախատեսում է մինչև 15 օր կալանավորում։
Թերթը գրում է, որ բոլոր տուգանքները եկել են այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Դերասանուհին խախտել է կայանման կանոնները, գերազանցել է արագությունը, նույնիսկ հասարակական տրանսպորտի գիծ է մտել։ Վալենտինա Զավոորտնյուկը երթևեկել է «Պորշե Պանամերայով», որը հինգ տարի առաջ նրան դուստրն է նվիրել։
Ծանր հիվանդության դեմ պայքարով հայտնի դերասանուհու մայրը 332 անգամ տուգանվել է։ Պարբերականի տվյալների համաձայն` Վալենտինա Զավորոտնյուկի մեքենայից օգտվում է նաև նրա դստեր ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշովը։
ԶԼՄ–ները հայտնում էինն, որ Անաստասիան մորը նվիրել է նաև «Տոյոտա C-HR» քրոսովերը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։
ԶԼՄ–ների տվյալներով` 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ` իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։
Հայտնում էին, որ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)