Մեգանն ու Հարին սուրբծննդյան տոներն Էլիզաբեթ 2-րդի հետ անցկացնելու փոխարեն կանցկացնեն Մեգանի մոր հետ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սուրբծննդյան տոները, թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ անցկացնելու փոխարեն, հավանաբար կանցկացնեն Միացյալ Նահանգներում՝ Մեգանի մոր հետ, գրում է Mirror-ը:
Սասեքսի դուքսն ու դքսուհին առաջիկա օրերին պատրաստվում են Կալիֆոռնիա մեկնել՝ Մեգանի մոր՝ Դորա Ռագլանդի հետ որոշ ժամանակ անցկացնելու, և հնարավոր է՝ սուրբծննդյան տոները նույնպես այնտեղ անցկացնեն:
Աղբյուրը գրում է, որ այս տարի Քեմբրիջի դուքս Ուիլյամը և Քեյթ Միդլթոնն իրենց երեխաների հետ սուրբծննդյան տոներն անցկացնելու են Սանդրինգհեմ թագավորական կալվածքում՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ, և Հարիի ու Մեգանի այս քայլը կարող է նշանակել, որ երկու եղբայրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
Չնայած թագավորական զույգի ծրագրերի վերաբերյալ պարբերականի տեղեկություններին, թագավորական աղբյուրը պնդում է, որ Մեգանը և Հարին դեռևս սուրբծննդյան տոների վերաբերյալ ծրագրեր չեն կազմել. «Դեռևս շատ վաղ է ասել, թե ինչպես կանցկացնեն, նրանք դեռ հստակ ծրագրեր չունեն»:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...