«Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը» պետք է որ խանդավառված լինի». Շերը Ղամիշլիում հայ հոգևորականի սպանության համար մեղադրել է Էրդողանին և Թրամփին
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր վրդովմունքն է հայտնել Սիրիայի Ղամիշլի քաղաքում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանության առնչությամբ: Երգչուհին գրառում է կատարել սոցցանցում՝ կատարվածի համար մեղադրելով Էրդողանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Եթե «Իսլամական պետությունը» վերադառնա, ապա Դուք և Էրդողանը պատասխանատու կլինենք նրանց վերադարձի համար: Դուք եք օգնել Էրդողանին կոտորել քրդերին, այնպես որ նրանք չեն աջակցի ձեզ: Մարդիկ կտառապեն և կմահանան: Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը» պետք է որ խանդավառված լինի. ԻՊ-ը սպանել է հայ քահանային և նրա հորը»,- գրել է երգչուհին իր թվիթերյան էջում:
«Արդյո՞ք Էրդողանը գնել է Ձեզ»,- հավելել է Շերը՝ դիմելով ԱՄՆ նախագահին, որին ուղղված բազմաթիվ գրառումներ է կատարում և իր բողոքը հայտնում սոցցանցում:
Հիշեցնենք, որ նախօրեին հայ հոգևորականի և նրա հոր սպանության առնչությամբ Սիրիայի քրիստոնյա համայնքին իր զորակցությունն էր հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները