Հնդկաստանում գրասենյակային աշխատակիցները սաղավարտներ են կրում՝ աշխատավայրի տանիքի փլուզումից խուսափելու նպատակով (տեսանյութ)
Հնդկական Ուտար Պրադեշ նահանգի Բանդա քաղաքում պետական հաստատության աշխատակիցները մեծ ուշադրության են արժանացել համացանցում՝ խարխուլ գրասենյակային շենքի առաստաղը փուլ գալու դեպքում գլխի վնասվածքներից խուսափելու նպատակով սաղավարտներ կրելու համար, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Հնդկական ANI լրատվական գործակալության հրապարակած և էլեկտրականության բաժնի աշխատակիցներին պատկերող լուսանկարները շատ արագորեն տարածվել են համացանցում: Նշվում է, որ պետական ծառայողները մոտոցիկլետի մեծ երկրպագուներ չեն, պարզապես սաղավարտներ են կրում խարխուլ շենքի փլուզումից պաշտպանվելու համար:
Աշխատակիցների խոսքերով՝ մի քանի տարի առաջ իրենք հայտնել են շենքի վատթարագույն վիճակի մասին, սակայն, չարժանանալով որևէ ուշադրության, սկսել են սաղավարտներ կրել:
Հետաքրքրական է այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, որ հնդկական լրատվամիջոցներում նման վերնագրով հոդված է հրապարակվում: Ավելի վաղ՝ 2017 թվականին, Հնդկաստանում գրասենյակային աշխատակիցները ստիպված են եղել այդ նույն պատճառով սաղավարտներ կրել աշխատանքի ընթացքում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»