Տղամարդը դատի է տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը դատի է տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Մի բան կա, որ բոլորդ պետք է հասկանաք․ թագուհին երբեք չի ուշանում»,- Վեգասում իր համերգներից մեկի ժամանակ ասել էր Մադոննան։
Թեև մեգա աստղի խոսքերը ուղեկցվել էին հանդիսատեսի բուռն ծափահարություններով, երևում է՝ ոչ բոլոր երկրպագուներն են համաձայն Մադոննայի հետ, գրում է աղբյուրը։
Ֆլորիդա նահանգի բնակիչ Նեյթ Հոլանդերը երկուշաբթի հայց է ներկայացրել շրջանային դատարան՝ ընդդեմ համերգայի կազմակերպիչ Live Nation-ի և Մադոննայի: Նա պնդում է, որ իր Madame X շրջագայության դեկտեմբերի 17-ին նախատեսված համերգային շոուի ժամերի փոփոխությունը երգչուհու և տոմսերի գնորդի միջև կնքված պայմանագրի խախտում է։
Դատական հայցում նշվում է, որ թեև համերգի տոմսը գնելու պահին համերգը նախատեսված է եղել մեկնարկել 8։30-ին, հետագայում համերգի կազմակերպչի և Մադոննայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ տեղափոխվել է 10։30-ին։
Աղբյուրը նշում է, որ Հոլանդերը երեք տոմս է գնել Մայամիում Մադոննայի շոուի համար՝ ծախսելով 1,024 դոլար։ Նրա պնդմամբ՝ ինք և տոմսերի մյուս գնորդները «կրել են փաստացի վնասներ»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...