Վալվերդեի հետ ու առանց նրա․ ինչ վիճակագրություն ունի Ռեալը
Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 13-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց «Էյբարին»։ «Արքայական» ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց Ֆեդե Վալվերդեն:
Ուրուգվայցի կիսապաշտպանը գերազանց մարզավիճակում է։ Այդ մասին խոսում են նաև թվերը։ Ֆեդեն խաղադաշտում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 602 րոպե 1260 հնարավորից։ Նրա հետ «Ռեալը» 22 գոլ է խփել ու ընդամենը 2 գոլ էլ բաց է թողել։ Իսկ առանց Վալվերդեի մադրիդցիները 12 գոլ են խփել ու նույնքան էլ բաց են թողել։
«Ռեալը» 25 միավոր է վաստակել Լա լիգայում անցկացրած 12 խաղերից հետո և «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից