Լեդի Գագան Լաս Վեգասում համերգից րոպեներ առաջ հայտնվել է կաթիլայինի տակ
Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել չեղյալ հայտարարել Լաս Վեգասում կայանալիք համերգը։ Ելույթից ընդամենը 20 րոպե առաջ աստղն իր Instagram-ում հրապարակել է տխուր գրություն, որում հայտնել է, որ չի կարող բեմ դուրս գալ վատ ինքնազգացողության պատճառով:
«Ես ունեմ սինուսիտ եւ բրոնխիտ։ Ես շատ վատ ու տխուր եմ։ Ես չէի ուզում ձեզ հուսախաբ անել։ Սակայն ես հիվանդ եմ եւ այնպիսի թուլություն եմ զգում, որ չեմ կարող բեմ դուրս գալ։ Սիրում եմ ձեզ, ես ձեզ ամեն ինչ կփոխհատուցեմ, խոստանում եմ», - գրել է փոփ-դիվան։
Իր հրապարակումը երգչուհին ուղեկցել է լուսանկարով, որի վրա երեւում է, թե ինչպես է նրա ձեռքից կաթիլային միացված։
Երկրպագուները վրդովվել են Լեդի Գագայի պահվածքից, որը նրանց նախապես չէր զգուշացրել շոուի չեղարկման մասին։ Արտիստուհու Twitter-յան հետեւորդներից մեկն իր դժգոհությունն է հայտնել, որ երգչուհու վիճակի մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ եկել է համերգի եւ հերթում կանգնած ժամանակ է ծախսել:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները