Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը պլանավորում են երկրորդ երեխային
Արքայազն Հարրին ակնարկել է, որ Մեգանի հետ իրենք արդեն սկսել են մտածել երկրորդ երեխայի ծնունդի մասին։ Օրերս թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն այցելել են զինծառայողների ընտանիքներին, որոնց տղամարդիկ տանից հեռու են ծառայում:
Դուքսն ու դքսուհին հաճույքով շփվել են զինվորականների կանանց հետ եւ խաղացել նրանց երեխաների հետ, իսկ Հարրին սկսել է հարցաքննել նրանցից մեկին, թե ինչպես է կարողանում հաղթահարել երկրորդ երեխայի հետ կապված դժվարությունները։ Կնոջ խոսքով՝ արքայազնը շատ կոնկրետ հարցեր է տվել, այդ պատճառով նա եզրակացրել է, որ Հարրին եւ Մեգանը լրջորեն մտածում են մոտ ժամանակներս երկրորդ երեխա ունենալու մասին: Հավանաբար, նրանք չեն ցանկանում, որ Արչին եւ նրա եղբայրը կամ քույրը տարիքային մեծ տարբերություն ունենան:
Հիշեցնենք, որ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն առաջին անգամ ծնողներ են դարձել այս տարվա մայիս ամսվա սկզբին։ Ծնվել է Արչին՝ նրանց որդին: Երջանիկ ծնողները տղային արդեն արտասահմանյան ուղեւորությունների են տանում իրենց հետ, այդ թվում՝ Աֆրիկա։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)