Ո՞վ է Կյանու Րիվզի 46-ամյա սիրելին․ Woman.ru-ն դերասանին ուղեկցող խորհրդավոր կնոջ մասին տեղեկություններ է հրապարակել
Օրերս Լոս Անջելեսում կայացած բարեգործական փառատոնին դերասան Կիանու Րիվզը ներկայացել է 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ: Բոլոր լրատվամիջոցները շտապեցին նրան Կիանուի նոր սիրելին անվանել:
Woman.ru-ն փորձել է բացահայտել Կիանու Րիվզի խորհրդավոր ուղեկցորդուհուն:
Ալեքսանդրա Գրանտը և Կիանու Րիվզը ծանոթացել են դեռևս 2009 թվականին: Դերասանին իսկույն գրավել է անսովոր կինը:
Գրանտը ծնվել է Օհայոյում՝ եվրոպական ընտանիքում, սակայն երկար ժամանակ չի բնակվել ԱՄՆ-ում: Ալեքսանդրան ընտանիքի հետ ճամփորդել է ողջ աշխարհով, եղել է Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում և դեռևս մանկության տարիներին կյանքը տարբեր երկրներում աղջկա վրա մեծ տպավորություն է թողել:
Արվեստի հանդեպ սերը Ալեքսանդրայի մեջ ծնվել է դեռևս մանկության տարիներին․ սիրել է նկարչությունն ու պոեզիան: 1994-ին ավարտել է Սուորթմոր քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան:
2008 թվականին Գրանտը հիմնել է grantLOVE բարեգործական նախագիծը, որն օգնում է ստեղծել արվեստի գործեր:
Կիանուն և Ալեքսանդրան իրենց ջանքերը միացրել են 2011-ին Ode to Happiness and Shadows գիրքը ստեղծելիս: Րիվզն իր ընկերուհու՝ Ջեննի Բերգմանի հետ եղել է գրքի համահեղինակը, իսկ Գրանտը նկարազարդել է այն:
Համագործակցությունը Գրանտի հետ այնքան արդյունավետ է եղել, որ այն հանգեցրել է ընկերության: Գրանտը լուսանկարել է Կիանուին «Ջոն Ուիք»-ի նկարահանումների ժամանակ, իսկ 2016-ին նկարազարդել Րիվզի «Shadows» գիրքը:
Այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե Կիանուն և Գրանտը միմյանց կես բառից հասկանում են: Հակառակը, նրանք ժամերով կարող են վիճել լուսանկարների մանրուքների շուրջ կամ քննարկել լուսային լուծումները:
Մեկ տարի առաջ դերասանը և Գրանտը միավորել են ջանքերը նոր՝ X Artists Books անվանմամբ հրատարակչությունը հիմնելու նպատակով:
Երկար ժամանակ մարդիկ համարել են, որ Գրանտին և Րիվզին կապում է միայն պրոֆեսիոնալ գործունեությունը կամ ընկերությունը: Շատերն էլ համոզված էին, որ եթե Կիանուն հանրությանը ներկայանա, ապա դա կլինի միայն երկարոտն գեղեցկուհու ուղեկցությամբ:




















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները