Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է բնական մորթուց հագուստ կրելուց
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է բնական մորթուց հագուստ կրելուց: Այս մասին թագուհու անձնական խորհրդական և նրա գլխավոր մոդելավորող Անժելա Քելլին գրել է իր «Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակը և զգեստապահարանը» գրքում, փոխանցում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին տարվա ցուրտ եղանակին արհեստական մորթուց իրեր սկսել է կրել 2019 թվականից:
Ընդ որում, չի հստակեցվում, թե արդյոք Էլիզաբեթ 2-րդի որոշումը վերաբերում է նաև արարողակարգային զգեստներին, օրինակ՝ մանուշակագույն թավշյա թիկնոցին, որը եզերված է ճերմակ կզաքիսի մորթով: Թագուհին այն կրել է իր թագադրման օրը՝ 1953 թվականին:
Թագուհու ոճաբանը չի ճշտել, թե ինչով է պայմանավորված բնական մորթուց հրաժարվելու որոշումը: Սակայն նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդը բազմիցս քննադատության է ենթարկվել մուշտակներ կրելու պատճառով:




















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները